Քաղաքական

12.11.2022 13:00


Նիկոլը շատ լավ գիտի, թե առաջկայում ինչեր են սպասվում և մեղքը բարդելու է նաև թիմակիցների վրա․ պատգամավոր (տեսանյութ)

Նիկոլը շատ լավ գիտի, թե առաջկայում ինչեր են սպասվում և մեղքը բարդելու է նաև թիմակիցների վրա․ պատգամավոր (տեսանյութ)

«Տպավորություն էր, որ պետք է ընդդիմության նման հայտարարի՝ այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․ մնում էր դա ասեր, և դրանով կամբողջացվեին այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմության միտինգներում»,-նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում գնահատելով վերջին օրերին Ալիևին ուղղված Փաշինյանի ուղերձների հռետորաբանությունը։

«Փաշինյանը կրկնում է նույն բառերը, արտաբերում նույն տերմինները, որոնք հնչում են ընդդիմության հանրահավաքների ժամանակ․ նախ՝ տեսականորեն տպավորություն է , որ էս մարդը նոր է հասկացել ինչ է կատարվում մեր երկրում․ հայկական ռադիոն մի անեկդոտ ուներ՝ «Повторяем для тупых», հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը 2 տարի հետո է հասկացել, նշանակում է՝ իրեն անհրաժեշտ էր բազմակի կրկնություններով նույն բանը լսել, որ հասկանար, տեղ հասներ։ Ցավոք, եթե ինքն իրեն նույնացնում է այդ «հարիֆի» կարգավիճակում գտնվելու հետ, դա մեր երկրին էլի ձեռք չի տալիս։ Չնայած՝ ոչ մի անգամ չեմ համակերպվել ու համաձայվել այն մտքին, որ այստեղ գործում է անկարողույթունը, անփորձությունը․ միշտ ասել եմ ու ասելու եմ , որ սա ծրագրավորված դավաճանություն է ժողովրդին և երկրին»,-վստահեցնում է պատգամավորը։

«Տպավորություն էր, որ հեսա պետք է հայտարարի՝ այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․ մնում էր դա ասեր, որովհետև պակաս ոչինչ չհնչեց, ինչ հնչում է ընդդիմության միտինգներում»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

«Փաշինյանը մեղավոր է փնտրում․ առավել քան համոզված եմ, որ Ալիևի և իր մեջ կան բազմիցս բանավոր պայմանավորվածություններ, և Նիկոլը շատ լավ գիտի, թե՝ առաջկայում ինչեր են սպասվում և դրանով մեղավոր է նշանակում նաև իր թիմակիցներին։ Վաղը կամ մյուս օրն ասելու է՝ ես ձեզ զգուշացրեցի, որ Ալիևի հոխորտանքից վատ բաներ է հնչում, լավ, ես չհասկացա, դուք ինչո՞ւ իմ հետ համաձայնեցիք։ Իր թիմակիցների վրա է մեղքը բարդելու և թող այդ մասին մտածեն ՔՊ-ականները»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Այս խորագրի վերջին նյութերը