Լրահոս

12.11.2022 16:22


Գեղարքունիքի մարզում բախվել են Audi Q5-ն ու VAZ 21015-ը. վերջինս մեջտեղից կիսվել է․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Audi Q5-ն ու VAZ 21015-ը. վերջինս մեջտեղից կիսվել է․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57 կմ հատվածում Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են ռուսական համարանիշներով Audi Q5 մակնիշի և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության Մարտունու բաժնի, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին նաև օգնել են և մինչ շտապօգնության ժամանումը առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժանմունքի ծառայողները։ Վերջիններս վիրավորներին նաև մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով՝ Ա․ Գրիգորյանի որոշմամբ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները։ Իսկ VAZ 21015-ը մի քանի մասերի է բաժանվել, շպրտվելով տաբեր հատվածներ, այդ թվում՝ երթևեկելի գոտուց դուրս։

Այս խորագրի վերջին նյութերը