Լրահոս

12.11.2022 21:57


Բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա անչափահաս երեխաների սպանության դեպքը

Բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և նրա անչափահաս երեխաների սպանության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և նրանց մոր սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը