Լրահոս

13.11.2022 15:46


«Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են, մի ազգից. մարդ բառն ափսոս է սրանց համար». պեմզաշենցի սպանված ընտանիքի համագյուղացի

«Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են, մի ազգից. մարդ բառն ափսոս է սրանց համար». պեմզաշենցի սպանված ընտանիքի համագյուղացի

Պեմզաշենում երիտասարդ կնոջ և նրա մանկահասակ երեխաների սպնությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ Ա.-ն և Վ-ն:

Պեմզաշենի բնակիչներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, 168.am-ին հայտնեց, որ սպանություն կատարած անձինք հարազատներ են:

«Երկուսն էլ մեր գյուղի բնակիչ են, մի ազգից են, իրար հորողբոր տղա են գալիս. թափթփուկներ, մարդ կոչվելու իրավունք չունեն, մարդ բառն ափսոս է իրենց համար: Վ.ն 1990 թիվ է՝ 32 տարեկան, 3 հատ էլ երեխա ունի, իսկ Ա.-ն էլի ամուսնացած է, մի երեխա ունի…»:

Պեմզաշենցի կինն ասաց, որ խոսակցություններ կան, թե Վ.-ն միշտ հետևել է 31-ամյա Զարինեին.

«Ասում են՝ միշտ գնացել, նստել է Մելիքսեթյանների տան դիմաց, աչքը միշտ գցել է դռանը…. Զառան (Զարինեն) դրան ինչի՞ տեղ պետք է դներ, ախր դրանք հեչ բան էին, որակ չունեին: Մեր Զառան շատ պարկեշտ աղջիկ էր…»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր սպանված Զարինեի և նրա մանկահասակ երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի ինքնահողն էր, և որ ամբողջ գյուղն ուշքի չի գալիս:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե գիշերը գյուղում լարված է եղել, սպանվածների հարազատները փորձել են հաշվեհարդար տեսնել Ա.-ի և Վ.-ի ընտանիքներ հետ, մեր զրուցակիցն ասաց, որևէ տեղեկության չի տիրապետում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։

Ժամը 12:28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը և ննջասենյակում հայտնաբերել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Երեկ երեկոյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է Պեմզաշենում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը