Լրահոս

13.11.2022 21:17


Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են

Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են

Ձերբակալվել է Պեմզաշենում 31-ամյա կնոջը, նրա 12-ամյա դստերը եւ որդուն սպանելու մեջ կասկածվող 2-րդ քաղաքացին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը` նշելով, որ 2-րդ ձերբակալվածը 42 տարեկան է:

«2 ձերբակալվածները միմյանց ազգական են, նրանք մեր գյուղից են, երկուսն էլ ամուսնացած են, մեկն ունի 1 երեխա, մյուսը` 3: Նրանց հետ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ քրեական անցյալ չեն ունեցել»,-ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ գյուղում այս պահին էլ մեծ թվով ոստիկաններ կան, նրանք հսկում են ձերբակալվածների ընտանիքներին, նրանց տների մոտ հսկողություն են իրականացնում:

Ավելի վաղ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտնել էին, որ բացահայտվել են Պեմզաշենում կատարված սպանությունները: Ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի: Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Պեմզաշենի գործով ձերբակալվածը ոստիկանությունում խոստովանել է կատարածը:

Այս խորագրի վերջին նյութերը