Մահվան ելքով վրաերթ Քաջարանում. 7-ամյա երեխա է մահացել
Նոյեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին:
Վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք:
Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում:
Մահվան ելքով վրաերթ Քաջարանում. 7-ամյա երեխա է մահացել
Նոյեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին:
Վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: