Ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (լուսանկար)
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս վանական համալիր։ Այս մասին ասված է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում։
Ամարասի վանքը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում Ամարասի վանական համալիրն ուներ կրոնական ու մշակութային հայտնի կենտրոնի կարգավիճակ»,-ասված է հաղորդագրության մեջ։