Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023թ. ռազմական համագործակցության պլանը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Բացի այդ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում, ռազմական կրթության և բժշկության բնագավառներում։
Հանդիպման արդյունքների հիման վրա նախարարները ստորագրել են Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության 2023թ. պլանը»,-նշվել է հաղորդագրությունում։