Աշխարհ

14.11.2022 19:11


Հայտնի Տիրանոզավր Մաքսիմուսի գանգը կվաճառվի աճուրդում. այն գնահատվում է 20 մլն դոլար

Հայտնի Տիրանոզավր Մաքսիմուսի գանգը կվաճառվի աճուրդում. այն գնահատվում է 20 մլն դոլար

Sotheby's աճուրդի տունը դեկտեմբերին Նյու Յորքում աճուրդի կհանի Տիրանոզավր Մաքսիմուսի գանգը, որը Երկրի վրա ամենալավ և ամբողջությամբ պահպանված գանգերից մեկն է: 76 միլիոն տարվա բրածոն գնահատվում է 15-ից 20 միլիոն դոլար, գրում է Live Science-ը։

Մաքսիմուսի մնացորդները հայտնաբերվել են Հարավային Դակոտայում`հանրահայտ Hell Creek Formation-ում, որտեղ կան բազմաթիվ կենդանիների ոսկորներ: Գանգի բարձրությունը գրեթե երկու մետր է, քաշը՝ ավելի քան 90 կիլոգրամ։ Կմախքի մնացած մասը ոչնչացվել է էրոզիայի հետևանքով։ Պալեոնտոլոգները չեն կարողացել որոշել դինոզավրի սեռը, սակայն որոշել են նրան արական մականուն տալ:

«Հայտնաբերվել է տիրանոզավրերի ամենամեծ թվով մնացորդներ ունեցող շրջաններից մեկում, գանգը պահպանել է իր սկզբնական ձևի և մակերեսի առանձնահատկությունները: Նույնիսկ ամենափոքր ու ամենաբարակ ոսկորներն անձեռնմխելի են մնացել»,-ասում է պալեոնտոլոգ Հենրի Գալիանոն:

Գանգի վրա երկու ծակ կա։ Ամենայն հավանականությամբ, Մաքսիմուսը կատաղի կռվի մասնակից է եղել`կռվելով մեկ այլ տիրանոզավրի հետ։ Երևի հենց այս կռվի ընթացքում էլ սատկել է։

Մաքսիմուսը առաջինը չէ, ով աճուրդի է հանվել: 1997 թվականին Սյու անունով նրա ցեղակցի գրեթե ամբողջական կմախքը վաճառվել է 8,36 միլիոն դոլարով։ 2020 թվականին Սթենի Տիրանոզավր Ռեքսի մնացորդները վաճառվել են 31,8 միլիոն դոլարով։ Իսկ այս տարվա նոյեմբերի 30-ին Հոնկոնգում կվաճառվի Շեն Տիրանոզավրի1,4 տոննա կշռող կմախք։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը