Լրահոս

14.11.2022 21:45


«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացել

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացել

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ներնետման դեպք է կանխվել, հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Մասնավորապես, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է այն մասին, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և դիտաշտարակի մոտ հայտնաբերվել է դեղին փաթեթ, որի մեջ առկա է եղել սպունգով փաթեթավորված երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

Այս խորագրի վերջին նյութերը