Լրահոս

15.11.2022 10:54


Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Դատարանը կալանավորեց Պեմզաշենում 31-ամյա կնոջ և նրա 2 երեխաներին սպանած կասկածյալներից մեկին

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելոււց հետո գնացել է խորհրդակցական սենյակ և այսօր՝ ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավովել է և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Երեկ պետք է տեղի ունեանար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չի եկել դատական նիստին և այն հետաձգվել է ու տեղի է ունենալու այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը