Լրահոս

15.11.2022 12:25


Երևանում 37-ամյա վարորդը Toyota-ով «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին, մասամբ փակելով ճանապարհը․ կա վիրավոր

Երևանում 37-ամյա վարորդը Toyota-ով «Հաղթանակ» կամուրջ տանող թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին, մասամբ փակելով ճանապարհը․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մարտին Թ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի «Հաղթանակ» կամուրջ տանող թունելի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը տեղում հրաժարվել է սթափություն հանձնելուց։ Ու քանի որ կան կասկածներ, որ նա եղել է ոչ սթափ, քննիչի որոշմամբ նրանից վերցվել է արյան փորձանմուշ։

Այս խորագրի վերջին նյութերը