Լրահոս

15.11.2022 13:26


Երևանում Subaru-ն վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ապա դիմել փախուստի ու բախվել բնակչի սեփական տան երկաթե դարպասին․ կան վիրավորներ

Երևանում Subaru-ն վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ապա դիմել փախուստի ու բախվել բնակչի սեփական տան երկաթե դարպասին․ կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը, իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 37/19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Մուրադ Ս․-ին և Երևանի բնակիչ 55-ամյա Լեռնիկ Բ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդն այնուհետև վրաերթի ենթարկվածներին թողնելով դեպքի վայրում, ավտոմեքենայով հեռացել է ու բախվել Մոլդովական փողոցի թիվ 37/55 սեփական տան երկաթյա դարպասին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, բացել վնասված երկաթե դարպասի դուռը։

Վրաերթի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, կոշիկներ, ոսկյա թնկարժեք ժամացույց, ինչպես նաև կոտրված տուաներ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը