Աշխարհ

15.11.2022 21:25


Կական նշել է, թե ով է եղել իր ամենաուժեղ թիմակիցը

Կական նշել է, թե ով է եղել իր ամենաուժեղ թիմակիցը

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական նշել է, թե ով է եղել իր ամենաուժեղ թիմակիցը։

«Լավագույն խաղացողը, ում հետ երբևէ խաղացել եմ, Ռոնալդոն է։ Ես տեսել եմ, թե ինչպես է խաղադաշտում անում այն, ինչ նախկինում ոչ ոք չէր կարողացել անել»,-Կակայի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

46-ամյա Ռոնալդոն կարիերան ավարտել է 2011 թվականի փետրվարին։ Նա հասցրել է խաղալ Բրազիլիայում՝ «Կրուզեյրոյում» և «Կորինտիանսում», իսկ Եվրոպայում եղել է ՊՍՎ-ի, «Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի» և «Միլանի» ֆուտբոլիստ։ Ռոնալդոն ակումբային մակարդակում անցկացրած 452 խաղում խփել է 295 գոլ և կատարել 76 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը