Լրահոս

15.11.2022 19:23


Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում ինտերնետ կապի առնվազն երկու օպերատորի մոտ առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասվում է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Ucom» ընկերության մամուլի ծառայության բաժնից ևս NEWS.am Tech-ին տեղեկացրին, որ Եվրոպական ուղղությամբ կապուղիների վթարի հետեւանքով Հայաստանում «Ucom» ընկերության որոշ ծառայությունների մոտ տեղի են ունենում ընդհատումներ։

«Վնասվել է երկու խոշոր մալուխ։ Այժմ մեր գործընկերներն աշխատում են դրանց վերականգնման ուղղությամբ»,-նշեցին ընկերությունից։

Այս խորագրի վերջին նյութերը