Աշխարհ

16.11.2022 19:58


Հնագետները գտել են սնունդ պատրաստելու համար կրակի օգտագործման ամենահին վկայությունը

Հնագետները գտել են սնունդ պատրաստելու համար կրակի օգտագործման ամենահին վկայությունը

Թել Ավիվի համալսարանի Սթեյնհարդտի բնական պատմության թանգարանի հնագետները գտել են սնունդ պատրաստելու համար կրակի օգտագործման ամենահին վկայությունը․ նախապատմական մարդիկ առաջին անգամ կրակի վրա պատրաստել են 780 000 տարի առաջ: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Ecology and Evolution ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ սնունդ պատրաստելու կարողությունը կարեւոր քայլ է դարձել մարդու էվոլյուցիայում եւ հնագույն հոմինիդներին հնարավորություն է տվել քիչ ժամանակ ծախսել կոշտ հում սնունդը ծամելու եւ մարսելու համար։ Դա ուղեղի զարգացման համար խթան է հանդիացել։

Համարվում էր, որ մարդիկ սննդի պատրաստման համար կրակը սկսել են օգտագործել 170 հազար տարի առաջ։

Հետազոտողներն Իսրայելում՝ Գալիլեայում, հայտնաբերել են խոշոր ձկների այրված ատամներ։

Ուշադիր ուսումնասիրելով դրանք՝ գիտնականները կարողացել են պարզել, որ ձուկը ենթարկվել է ցածր ջերմաստիճանի ազդեցության, որը հարմար է ճաշ պատրաստելու համար։

«Այս ուսումնասիրության ընթացքում մենք օգտագործել ենք երկրաքիմիական վերլուծություն՝ տարբեր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում ատամի էմալի բյուրեղների չափի փոփոխությունները հայտնաբերելու համար: Եթե ձուկը պարզապես այրվեր, ապա մենք կտեսնեինք էմալի բյուրեղների չափի կտրուկ փոփոխություն: Մենք կարող ենք ենթադրել, որ այն չի պատրաստվել անմիջապես բաց կրակի վրա. հին մարդիկ կարող էին օգտագործել թոնիր կամ եփել ձուկը»,-բացատրել են գիտնակնները։

Նույն շրջանում գիտնականները գտել են այրված քարեր եւ այլ ապացույցներ, որ նախկինում այստեղ օջախ է եղել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը