Աշխարհ

16.11.2022 20:45


Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է 2024թ. նախագահական ընտրություններին

Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է 2024թ. նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հայտարարել է, որ նորից դնելու է իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում։

«Այսօր ես հայտարարում եմ, որ դնելու եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,-ասել է նա երեքշաբթի, Ֆլորիդայի նահանգում հատուկ ուղերձով դիմելով իր կողմնակիցներին։

Թրամփն ավելացրել է, որ այս որոշումն ընդունել է, որպեսզի «Ամերիկան նորից մեծ և նշանավոր դարձնի»։ «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունը և աղոթքները։ Դա անհավանական, բայց վտանգավոր արկած կլինի»,-ավելացրել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը