Լրահոս

16.11.2022 11:13


Վանդալիզմի է ենթարկվել Գարեգին Նժդեհի արձանը

Վանդալիզմի է ենթարկվել Գարեգին Նժդեհի արձանը

Քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը գրում է․

«Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։

ՀՀ ոստիկանություն, պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է»։

Այս խորագրի վերջին նյութերը