Դատարանը պատավորեցրել է Արամ Մանուկյանին Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Դեռևս 2019 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։
Քոչարյանը Մանուկյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:
Տարիներ տևած դատական քննությունից հետո 2021-ին դատարանն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին՝ բավարարել.
Դատարանն իր որոշման մեջ նշել է․ «Պարտավորեցնել Արամ Մանուկյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքում հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հետևյալ արտահայտությունները․ «…ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի և դրա համար օգտագործում է իր գողացած փողերը: Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը ոչ միայն Մարտի 1-ով է հանցագործ, տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, որ դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել: Սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է:» փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Պարտավորեցնել Արամ Մանուկյանին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքի միջոցով կամ առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից հրապարակելով հետևյալ տեքստը.
«Ես՝ Արամ Մանուկյանս ներողություն եմ խնդրում 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորադաշարի ընթացքում իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի հասեցին արված «արույունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունների համար»։
Պատասխանող կողմը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն այստեղ էլ պրոցեսը երկար է տևել։ Այն ի սկզբանե մակագրվել է դատավոր Նարեկ Գաբրիելյանին, Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նրան ինքնաբացարկ է հայտնել, որը դատավորն ընդունել է։ Ինքնաբացարկի որոշման մեջ Գաբրիելյանը նշել է․ «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանս և սույն գործով հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի որդին՝ Լևոն Ռոբերտի Քոչարյանը, 2002-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում սովորել ենք Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նույն կուրսում: Այսինքն՝ հանդիսացել ենք համակուրսեցիներ: Հետևաբար, գտնում եմ, որ առկա է ինքնաբացարկի հիմք:
Միաժամանակ, իմ կողմից, նաև ի պատասխան պատասխանողի ներկայացուցչի կողմից հնչեցված հարցերի, բացահայտվեց հանգամանքն առ այն, որ Լևոն Ռոբերտի Քոչարյանի հետ համատեղ ուսումնառությունն ավարտելուց հետո նրա հետ որևէ տեսակի հարաբերություններ չեմ ունեցել, առկա չեն ուղղակի և անուղղակի կապեր, և սույն գործով իմ անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունեմ»։
Այնուհետև բողոքը մակագրվել է այլ դատավորի․ դատական նիստերը ամիսներ են տևել, և միայն նախորդ ամիս Վերաքննիչը դատարանը՝ նախագահող դատավոր Համբարձումյանի, դատավորներ Ենոքյանի, Ոսկանյանի որոշել է Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել:
Մանուկյանը մեկ ամիս ժամանակ ունի՝ որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելու համար։