Ռոնալդուն պատմել է հոր կորստից հետո կյանքի վատագույն պահի մասին (լուսանկար, տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում պատմել է կյանքի վատագույն պահի մասին՝ նշելով, որ դա նորածին որդու մահն էր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոնալդուն և նրա քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին տղայի մահվան մասին հայտնել էին ապրիլի 18-ին ՝ մանրամասնելով, որ զույգ աղջիկը՝ Բելլան, ողջ է:
«Հավանաբար դա իմ կյանքի ամենավատ պահն էր հորս մահից հետո: Երբ երեխա ես ունենում, սպասում ես, որ ամեն ինչ նորմալ կլինի, իսկ երբ խնդիր է լինում՝ դժվար է։ Ես և Ջիոն (Ջորջինան) դժվար պահեր ունեցանք։ Շատ ու շատ դժվար էր հասկանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքի այդ շրջանում։ Ֆուտբոլը չի դադարում, մենք բազմաթիվ մրցումներ ենք անցկացրել։ Երևի դա իմ կյանքի ամենադժվար պահն էր»,-ասել է Ռոնալդուն:
Ռոնալդուն ավելացրել է, որ որդու աճյունամոխիրը պահում է 2005 թվականին մահացած հոր աճյունամոխրի մոտ, իր տան տարածքի մատուռում:
«Ես անընդհատ խոսում եմ նրանց հետ, և նրանք իմ կողքին են: Գիտեք՝ նրանք ինձ օգնում են ավելի լավ մարդ, ավելի լավ հայր լինել: Եվ դա մի բան է, որով ես իսկապես հպարտ եմ… այն ուղերձով, որ նրանք ուղարկում են ինձ, հատկապես որդիս»,-ավելացրել է նա:
Ռոնալդուն հուզվել է ողբերգության մասին խոսելու ընթացքում և հավելել, թե ինչպես է լացել իր ավագ երեխայի՝ Կրիշտիանու կրտսերի հետ, երբ մյուս երեխաներին հայտնել է նորածնի մահվան լուրը:
«Երեխաները սկսեցին հարցնել՝ որտե՞ղ է մյուս երեխան, որտե՞ղ է մյուս երեխան»,-պատմել է Ռոնալդուն: