Աշխարհի ամենամեծ բեռնատարը ստեղծվել է արաբ միլիարդատիրոջ համար (լուսանկար)
Աշխարհի ամենամեծ բեռնատարը` Dodge Power Wagon-ի ճշգրիտ նմանակը, որն օրիգինալ մոդելին չափսով գերազանցում է ութ անգամ, պատկանում է Շեյխ Համադ ԲինՀամդան Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքի միլիարդատեր անդամին:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, շեյխը հայտնի է արտասովոր ավտոմոբիլային ստեղծագործությունների հանդեպ սիրով։ Նա նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել 4×4 մեքենաների ամենամեծ հավաքածուի համար:
Բեռնատարը, չնայած ահռելի չափին, հնարավոր է վարել: Այն համալրված է Detroit Diesel straight-6 շարժիչով, որն արտադրում է 300 ձիաուժ հզորություն, ինչը բավական է հսկա մեքենան տեղափոխելու համար:
Մեքենան ունի նաև գրանցման համարանիշ, ինչն օրինական է դարձնում Աբու Դաբիի փողոցներով երթևեկելը:
Աշխարհի ամենամեծ բեռնատարը ստեղծվել է արաբ միլիարդատիրոջ համար (լուսանկար)
Աշխարհի ամենամեծ բեռնատարը` Dodge Power Wagon-ի ճշգրիտ նմանակը, որն օրիգինալ մոդելին չափսով գերազանցում է ութ անգամ, պատկանում է Շեյխ Համադ Բին Համդան Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքի միլիարդատեր անդամին: