«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթիYouTube-ի պաշտոնական ալիքումամենադիտվածն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն 406 հազար դիտում ունի:
Dance! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։
Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։
Մյուս մասնակիցների տեսահոլովակների դիտումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի երգի հոլովակը մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում այս պահին ամենադիտվածն է
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեի Dance! երգի հոլովակն այս պահին մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենադիտվածն է: