Քաղաքական

17.11.2022 11:05


ԱՄՆ սենատորը պատմել է Ուկրաինայի՝ Ադրբեջանին տրված և Արցախում օգտագործված քիմիական զենքի մասին (տեսանյութ)

ԱՄՆ սենատորը պատմել է Ուկրաինայի՝ Ադրբեջանին տրված և Արցախում օգտագործված քիմիական զենքի մասին (տեսանյութ)

Ուկրաինան է Ադրբեջանին մատակարարել սպիտակ ֆոսֆոր արգելված զինամթերքը, որը օգտագործվեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

yerevan.today-ը հրապարակել է Ռոբերտ Մենենդեսի ելույթի այդ հատվածը։

Նշենք, որ սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար: Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարվածների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։

Այս խորագրի վերջին նյութերը