Աշխարհ

17.11.2022 13:01


Ադրբեջանը պատկանում է Իրանին․ իրանցի պատգամավորն՝ Ալիևին

Ադրբեջանը պատկանում է Իրանին․ իրանցի պատգամավորն՝ Ալիևին

Իրանի խորհրդարանում Թավրիզի ներկայացուցիչ Ահմադ Ալիռեզաբեյգին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակաիրանական հայտարարությունները, հայտնում է իրանական qafqaz.ir կայքը։

«Այն դեպքում, երբ մենք բախվում ենք արտաքին քաղաքական թուլության հետ, ամեն մի անպիտան մարդ իրեն թույլ է տալիս անհեթեթություններ ասել, բայց, պարզ է, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ այդ երկրի փշալարերը հանեցին, մենք ականատես եղանք, թե ինչպես են մեծ թվով ադրբեջանցիներ շտապում իրենց նետել Արաքս՝ Իրան տեղափոխվելու համար։ Արաքսի այդ կողմի ու այս կողմի կապն ավելի ամուր է։ Նրանք պատկանում են այս կողմին։ Այս կողմից ոչ ոք չշտապեց մյուս կողմը։ Սա խոսում է այն մասին, որ Արաքսի երկու կողմում գտնվող մարդիկ իրանական ինքնություն ունեն»,-ասել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ այն խնդիրները, որոնք այսօր կան երկրում, պատճառ են դարձել, որ արտաքին ուժերն իրենց թույլ են տալիս հակաիրանական հայտարարություններ անել։

«ԱՄՆ նախագահը, ով ասում է, որ ազատագրելու է Իրանը, Ֆրանսիայի նախագահը, ով ժողովրդական ցույցերը հեղափոխություն է անվանում, Իլհամ Ալիևը, ով ցանկանում է իրեն դրսևորել, նրանք բոլորը օտար են։ Ակնկալում ենք, որ ազգային միասնությունն ամրապնդելու և ժողովրդի կամքից բխող ուժ ստեղծելու միջոցով՝ այս բոլոր անհեթեթություններին հնարավորինս արագ պատասխան կտրվի, որովհետև նրանք հավատում են, որ քանի դեռ ժողովրդի «երկաթե բռունցքը» չի լինելու, շարունակելու են գլուխ գովել»,-ասել է Ալիռեզաբեյգին՝ ընդգծելով, որ պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին, և եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա ադրբեջանցիները պետք է միանան Իրանին։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը