Բայդենին G20-ում «բռնացրել են» հուշաթերթիկով, որում գրված է, թե երբ ԱՄՆ նախագահը պետք է նստի, խոսի և լուսանկարվի (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կրկին «բռնացրել են» իր կատարելիք գործողությունների հաջորդականության վերաբերյալ հուշաթերթիկով, որում հստակ նշված է, թե նախագան ուր պետք է գնա, երբ բարևի, երբ նստի ու խոսի Բալիում «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովի շրջանակում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բայդենի նստած լուսանկարը մոտիկացնելուց հետո պարզորոշ երևացել է նրան հրահանգների ցանկը, որտեղ գրված է՝ «Դուք կնստեք կենտրոնում», «Դուք ելույթ կունենաք բացման խոսքով»: Հուշաթերթիկում Բայդենին ասվում է նաև, թե նստելուց առաջ երբ պետք է լուսանկարվի այլ առաջնորդների հետ։
79-ամյա Բայդենը մասնակցել է Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվող երկօրյա գագաթնաժողովին աշխարհի այլ առաջնորդների հետ:
Պարբերականը մանրամասնում է, որ Բայդենը բազմիցս բռնվել է հուշաթերթիկ օգտագործելիս, այդ թվում՝ հունիսին ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
Այս փաստի բացահայտումը մտահոգություններ է առաջացրել նախագահի առողջական վիճակի համար: