Աշխարհ

17.11.2022 17:14


Ալիևը նորից սպառնացել է

Ալիևը նորից սպառնացել է

Հայաստանը ցանկանում է խաղաղության համաձայնագրում մտցնել Ադրբեջանի (Արցախի-խմբ.) հայ փոքրամասնության հետ կապված հարցերը։ Դա տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Minval.az-ը։

«Դա անհնար է։ Մենք չենք համաձայնի դրան։ Այդ իսկ պատճառով մեզ պետք է Հայաստանի կառավարության հստակ դիրքորոշումը նրա օրակարգի վերաբերյալ։ Վերջերս ես ասացի, որ, եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ ենք խաղաղություն ուզում: Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, դա նրանց ընտրությունն է»,-շեշտել է Ալիևը։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը