Լրահոս

18.11.2022 11:54


Երևանում` շենքի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երևանում` շենքի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։

Shamhayn.com-ի հաղորդմամբ, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 08։10-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ.-ն է։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Առայժմ հայտնի չէ` կինն անզգուշության հետևանքով է ընկել, թե ինքնասպանություն է կատարել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը