Տնտեսական

18.11.2022 18:39


«Էս ամենի մեղավորը էն թրաշով տղեն ա, որ ԱԺ-ում թզբեհ էր քաշում»․ Լարսում վարորդները բորբոքված են (տեսանյութ)

«Էս ամենի մեղավորը էն թրաշով տղեն ա, որ ԱԺ-ում թզբեհ էր քաշում»․ Լարսում վարորդները բորբոքված են (տեսանյութ)

«Էս ամենի մեղավորը էն թրաշով տղեն ա, որ ԱԺ-ում թզբեհ էր քաշում, ինքն ա, ո՞վ ա։ Եթե մի մարդ երկրի ղեկավար ա, իրեն ԱԺ դեպուտատն ա դաժե ասել, որ Լարսում սենց պրոբլեմ կա, տղերքը մեղք են, 2 օր ա՝ փտում են, սկի ջուր չեն տեսնում, ի՞նչ ա արել։ ԱԺ նախագահը գալիս ա Վրաստան, գոնե մի հատ ձևական գար հույս տար, ասեր հարցը կբարձրացնեմ։ Էսքան արհամարհվա՞ծ»,-Yerevan.Today-ի հետ տեսազանգի ժամանակ ասաց Լարսում արդեն 20 օր հերթում կանգնած բեռնատարի վարորդներից մեկը։

Վարորդները դժգոհ են, որ հայկական բեռներով ավտոմեքենաները արդեն 20 օր է՝ մի քանի կիլոմետրանոց հերթի տակ կանգնել են, այնինչ այլ երկրների համարանիշներով բեռնատարներն անցնում են։ Դրա համար մեղադրում են Նիկոլ Փաշինյանին։

«Երկրի ղեկավարն ամեն օր ասում ա՝ Ադրբեջանն ագրեսոր ա, ամենամեծ ագրեսորը դու ես, մեզ կոտորում ես ստեղ, արա։ Չես կարում՝ հել գնա։ Խիղճներդ կտրվի, արա, սաղ օրը ասում եք տնտեսական աճ․ տնտեսական աճը ձեզ համար ա, բանվորի գրպանի համար չէ։ Դրա համար էլ ասում եք 75 հազար ստացողը անգրագետ ա։ Էդ տնտեսությունը մի օր ես չտեսա իմ ընտանիքի վրա գա, փոխանակ առաջ էթամ, հետ եմ էթում։ Էդ ա երկրի ղեկավարը, բան չունեմ դրան ասելու։

Ասեք՝ մարդիկ էլ չեն դիմանում, սկորին էլ չի կարենալու փրկի ստեղ։ Գոնե ցիստեռով ջուր բերեք, թուրքը ստեղ ա վինտիլը փակել, ջուր չկա։ Երեկ էլ էր երկու հատ սկորի եկել, երեկ չէ առաջին օրը՝ երեք հատ, օրեկան մեկին տանում են, բա տենց բան ե՞ն անում»,-բորբոքված պատմում էր վարորդը։

Վարորդի հետ զրույցը՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը