Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը կլինեն վերջին 20 տարում ամենաթանկը
Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վերջին 20 տարվա ընթացքում ԱԱ խաղերի պատմության ընթացքում ամենաթանկն են, հայտնում է Reuters-ն՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:
Ֆուտբոլասերները, որոնք ներկա կլինեն Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերին, տոմսերի համար գրեթե 40%-ով ավելի կվճարեն, քան նրանք, ովքեր դիտել են 2018 թվականի խաղերը Ռուսաստանում։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ եզրափակիչի տոմսերն արժեն միջինը 812 դոլար, ինչը 59%-ով ավելի է Ռուսաստանում ԱԱ եզրափակիչ խաղի տոմսերի գնից:
Մինչ Ռուսաստանում երկրպագուները միջինը 254 դոլար են վճարել մեկ նստատեղի համար, Կատարում խաղերի տոմսերն արժեն միջինը 340 դոլար:
«Կատարում մեկնարկելիք ԱԱ-ն արդեն համարվում է ամենաթանկ աշխարհի առաջնությունը: Երկրում վեց նոր մարզադաշտերի կառուցումը և երկու այլ մարզադաշտերի ամբողջական վերանորոգումը արժեցել են մոտ 3 միլիարդ դոլար»,-ասվում է հետազոտության մեջ:
Շատ ավելի մեծ գումարներ են ծախսվել մայրաքաղաք Դոհայի ենթակառուցվածքների ընդլայնման վրա, ինչպիսիք են տրանսպորտային ուղիները և միջազգային օդանավակայանի վերակառուցումը։
ՖԻՖԱ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կատարի ութ մարզադաշտերի մոտ երեք միլիոն տոմս է վաճառվել: Սա 18-րդ աշխարհի առաջնությունն է, սակայն Մերձավոր Արևելքում-ում այն առաջին անգամ է անցկացվում:

Աղբյուրը՝ tert.am