Աշխարհ

19.11.2022 12:29


Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով մահացածների մեջ կան երեխաներ

Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով մահացածների մեջ կան երեխաներ

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն, այս մասին հայտնել է մարզպետ Վալերի Լիմարենկոն:

«Զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 4-ը երեխաներ են։ Այժմ մենք դեռ փնտրում ենք մեկ մարդու»,-ասել է Լիմարենկոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածներից 3-ն 8, 10 և 12 տարեկան երեխաներ են:

Այս խորագրի վերջին նյութերը