Լրահոս

21.11.2022 08:00


Պարզվել է «Սատանի կամրջի» մոտ Nissan Pathfinder-ի և բեռնատար գնացքի բախման հետևանքով 4 մահացածների ինքնությունը

Պարզվել է «Սատանի կամրջի» մոտ Nissan Pathfinder-ի և բեռնատար գնացքի բախման հետևանքով 4 մահացածների ինքնությունը

Պարզվել է նոյեմբերի 18-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ մահացածներն են Երևանի բնակիչներ՝ 75-ամյա Լեռուն Հարությունյանը, ով եղել է Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 67-ամյա Ռիտա Քալաշյանը, 62-ամյա Մարինե Մովսեսյանը, 71-ամյա Սուսաննա Հարությունյանը։

Պարզվել է նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղու» գնացքի մեքենավարը եղել է Լոռու մարզի բնակիչ՝ 61-ամյա Միշա Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին խոշոր ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա:

Երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել էր ավտոմեքենային ու մոտ 500 մետր այդպես գնացել:

Ոստիկանները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, իսկ 3 ուղեւորների դիերը հայտնաբերվել էին գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:

Այս խորագրի վերջին նյութերը