Աշխարհ

21.11.2022 12:22


Իրանը հյուսիս-արևմուտքում ուժեղացնում է ուժերը՝ «տարածաշրջանում անջատողական խմբավորումների տեղաշարժերին դիմակայելու համար»

Իրանը հյուսիս-արևմուտքում ուժեղացնում է ուժերը՝ «տարածաշրջանում անջատողական խմբավորումների տեղաշարժերին դիմակայելու համար»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տարածել է հայտարարություն, ըստ որի՝ ուժեղացնում է իր ուժերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում՝ տարածաշրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերին դիմակայելու համար: Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Հետևելով երկրի հյուսիս-արևմուտքում չարագործների և հակաիրանական անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերին և որոշ շրջաններում չարության և անապահովության ստեղծմանը` ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի «Համզե Սեյեդ ալ Շոհադա» բազան, ամրապնդելով սեփական ուժերն առաքելության աշխարհագրության շրջանակում և օգտվելով տեղի քաջարի ժողովրդի համագործակցությունից, ձեռնամուխ է լինում տարածաշրջանում անապահովության գործոններին վճռականորեն դիմակայելուն»,-ասվում է «Համզե Սեյեդ ալ Շոհադա» բազայի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ իրանցի ազգի թշնամիները բազմիցս զգացել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խիզախ ուժերը տարածաշրջանի քաջարի ժողովրդի հետ չեզոքացրել են համաշխարհային ամբարտավանության վարձկան խմբերի դավադրությունները և պաշտպանել կայուն անվտանգությունն ու կայունությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը