Լրահոս

21.11.2022 13:59


Ովքեր են փորձել այրել Վրույր Բարսեղյանի տունը․ մանրամասներ

Ովքեր են փորձել այրել Վրույր Բարսեղյանի տունը․ մանրամասներ

Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում կանայք փորձել են այրել աղմկահարույց սպանության գործով կասկածյալ Վրույր Բարսեղյանի տունը:

Մենք տեղեկացանք, որ կանանցից մեկը սպանված Զարինե Մելիքսեթյանի հորեղբոր կինն է, մնացյալը համագյուղացիներ են: Մեր աղբյուրի պնդմամբ` կանանց չի հաջողվել այրել ենթադրյալ ոճրագործի տունը, սակայն քարերով կոտրել են տան պատուհանները: Մոտ մեկ ժամ Արթիկի ոստիկանությունում հարցաքննվելուց հետո կանայք ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Կեսգիշերին առանձնակի դաժանությամբ սպանվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու իր երկու անչափահաս երեխաները:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը