Աշխարհ

20.09.2011 09:50


Ի նշան Իսրայելի դեմ բողոքի՝ Դավութօղլուն լքել է ՄԱԿ–ի նիստերի դահլիճը

Ի նշան Իսրայելի դեմ  բողոքի՝ Դավութօղլուն լքել է ՄԱԿ–ի նիստերի դահլիճը

Ինչպես տեղեկացնում է «AFP»–ն, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ի նշան Իսրայելի դեմ բողոքի՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այն ժամանակ, երբ Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը պատրաստվում էր հանդես գալ ելույթով հրապարակավ լքել է ՄԱԿ—ի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ահաբեկչության դեմ միջազգային պայքարին նվիրված համաժողովը:

Նշենք նաև, որ օրեր առաջ նման կերպ Իսրայելի դեմ իր բողոքն էր արտահայտել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշըմ ով Յալթայի եվրոպական ռազմավարության 8–րդ գագաթնաժողովին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթի ժամանակ հրապարակավ լքել էր դահլիճը:

Այս խորագրի վերջին նյութերը