Թեհրանը դրական ազդակներ է ստանում Բաքվից․ Իրանի ԱԳՆ
Թեհրանը դրական ազդակներ է ստանում Բաքվից, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։
«Հարեւանների, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններում մեզ համար սկզբունքային է փոխադարձ հարգանքը, հարաբերությունների ամրապնդումը եւ երկկողմ համագործակցությունը»,-նշել է նա։
Նշելով դրական ազդակները, որոնք Իրանը վերջերս կայացած երկկողմ բանակացութունների շրջանակում ստացել է Ադրբեջանի պաշտոնական անձանցից, մամուլի քարտուղարը ասել է․
«Հույս ունենք, որ երկկողմ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ այս դրական խոսքերին համապատասխան»։
Նա հավելել է, որ Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները զարգացել են վերջին մեկ տարվա ընթացքում, քանի որ երկու հարեւաններն ամրապնդել են համագործակցությունը։
Սակայն լինում են խնդիրներ, որոնք, ցավոք, հակասում են կապերի զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքական կամքի գործընթացին։
Խոսնակը նաեւ հորդորել է Ադրբեջանի պաշտոնյաներին խուսափել ԶԼՄ-ներում քննարկումներից։
Կիրակի Ադրբեջանի նախագահի օգնականն ասել էր, որ Բաքուն միշտ շահագրգռված է զարգացնելու Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։
«Մենք ծանոթացանք իրանական լրատվամիջոցներում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի» հայտարարությանը,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիեւը:
Հաջիեւն ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ՝ «մեր ժողովուրդների ընդհանուր պատմության, կրոնական, մշակութային ժառանգության եւ ավանդույթների ու ընդհանրապես ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունները։

Աղբյուրը՝ news.am