Մասկը 2022-ին կորցրել է ավելի քան 100 միլիարդ դոլար. Bloomberg
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը, 2022 թվականին կորցրել է ավելի քան 100 միլիարդ դոլար, հայտնել է Bloomberg-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Մասկի մաքուր կարողությունն ընդհանուր առմամբ նվազել է 100,5 միլիարդ դոլարով՝ ավելի շատ, քան միլիարդատերերի ինդեքսի որևէ այլ ներկայացուցչին: Ձեռնարկատերը դեռևս մոլորակի ամենահարուստ մարդն է և ունի 169,8 միլիարդ դոլար:
Գործակալությունը նշում է, որ միայն երկուշաբթի օրը Մասկը կորցրել է 8,6 միլիարդ դոլար, քանի որ նրա էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի արժեթղթերի գինն ընկել է վերջին երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակին:

Աղբյուրը՝ tert.am