Աշխարհ

22.11.2022 20:23


Mercedes-Benz-ը հաճախորդներին առաջարկել է տարեկան 1200 դոլար վճարել՝ իրենց մեքենաներն ավելի արագ դարձնելու համար

Mercedes-Benz-ը հաճախորդներին առաջարկել է տարեկան 1200 դոլար վճարել՝ իրենց մեքենաներն ավելի արագ դարձնելու համար

Mercedes-Benz-ը համալրել է այն ավտոարտադրողների ցանկը, որոնք անցում են կատարել վիճահարույց բաժանորդագրության մոդելին՝ հայտարարելով իր էլեկտրական մոդելների համար տարեկան բաժանորդագրային վճարի ներդրման մասին:

Այս մասին գրում է Luxury Launches-ը՝ հիշեցնելով, որ BMW-ն խիստ քննադատության էր ենթարկվել բաժանորդային մոդելի ներդրման համար, որը ներկայումս փորձարկվում է Հարավային Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում:

BMW-ի բաժանորդագրությունը սահմանափակված է որոշակի տարբերակներով, ինչպիսիք են օրինակ նստատեղերի տաքացումը, մինչդեռ Mercedes-ն առաջարկում է տարեկան բաժանորդագրություն՝ EQ շարքից իր մեքենաների կատարողականության ամբողջ ներուժը բացելու համար:

«Արագացման ավելացում» բաժանորդագրության ծառայությունը, որը կարելի է գտնել ընկերության առցանց խանութում, հասանելի կլինի բոլոր EQ մոդելների համար: Հաճախորդները պետք է ամեն տարի վճարեն 1200 դոլար (գումարած հարկեր)՝ իրենց մեքենաների ամբողջ տեխնիկական ներուժը բացելու համար:

Mercedes-ի փոխանցմամբ՝ փաթեթը կավելացնի մեքենայի առավելագույն ձիաուժի հզորությունը և պտտող մոմենտը, ինչպես նաև կավելացնի ընդհանուր կատարողականությունը: Հաճախորդները կարող են ակնկալել 0,8-ից 1,0 վայրկյանի բարելավում 0-ից 100 կմ/ժ արագության համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը