Երևանում 68-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հարություն Ա․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 15-ամյա Նունե Մ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։