Էմանուե՛լ, հավատա ինձ, ես շատ զգույշ եմ և ռուսներին չեմ մեղադրում. Լեհաստանի նախագահը զրուցել է ռուս պրանկերների հետ՝ հավատացած լինելով, թե խոսում է Մակրոնի հետ (տեսանյութ)
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 15-ին երկրի տարածքում հրթիռի ընկնելու օրը խոստովանել է, որ այս միջադեպի պատճառով չէր ցանկանա պատերազմ Ռուսաստանի հետ։ Նման հայտարարություն նա արել է ռուս պրանկերներ Լեքսուսի ու Վովանի հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։
Ինչպես հայտնում է iz.ru-ն, նրանք նոյեմբերի 22-ին իրենց թելեգրամյան ալիքում հրապարակել են զրույցի ձայնագրությունը։
«Էմանուել, հավատացեք ինձ, ես չափազանց զգույշ եմ: Ես ռուսներին չեմ մեղադրում... Ի՞նչ եք կարծում, ինձ պե՞տք է պատերազմ Ռուսաստանի հետ: Ո՛չ»,-ընդգծել է Դուդան «Մակրոնի» հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստովանել էր, որ երկրի տարածքում ընկած հրթիռը, ամենայն հավանականությամբ, պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանությանը։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հրթիռներ է արձակել տարբեր ուղղություններով: Մեծ է հավանականությունը, որ այդ հրթիռներից մեկն ընկել է Լեհաստանի տարածքում: Ամենայն հավանականությամբ, դա ռուսական արտադրության, 70-ականներին արտադրված, С-300 տիպի հրթիռ է եղել»,-ասել էր քաղաքական գործիչը։
Դուդան ընդգծել էր, որ ոչ մի ապացույց չկա, որ սա միտումնավոր հարձակում է Լեհաստանի վրա։
Նա նաև ընդգծել էր, որ Վարշավան չի կարող հաստատել ռուսական զորքերի կողմից այս հրթիռի արձակումը:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել էր, որ, ըստ նախնական տվյալների, հրթիռն իսկապես պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանությանը։
Նոյեմբերի 15-ին լեհական լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանի տարածքում երկու հրթիռի ենթադրյալ անկման մասին. Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյևոդությունում երկու մարդ է զոհվել։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ որոշ բեկորների հրապարակված լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ «Ռուսական» հրթիռների ենթադրյալ անկման մասին լեհական լրատվամիջոցների բոլոր հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով, հայտնել էին ՌԴ ՊՆ-ից։

Աղբյուրը՝ tert.am