Լրահոս

22.11.2022 20:42


Գյումրիում ծառը բարձրացած տղամարդը հրկիզել է իրեն

Գյումրիում ծառը բարձրացած տղամարդը հրկիզել է իրեն

Գյումրիում` Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ, եղևնուն բարձրացած տղամարդն ինքնահրկիզվել է, նրան տեղափոխել են Գյումրու ԲԿ։

Այսօր` ժամը 13։00-ի սահմաններում, 34-ամյա Արսեն Արշակյանը ծառն էր բարձրացել և սպառնում էր ինքնասպանություն գործել, եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չգա իր մոտ։ Ապա սկսել էր խոսել քաղաքական ու հոգևոր թեմաներից և պահանջել, որ իրեն լսեն` հայտարարելով, որ իր մոտ տարատեսակ թունավոր նյութեր կան: Նա նշել էր, որ իր ակցիան քաղաքացիներին թմբիրից արթնացնելու կոչ է։ Տղամարդուն չէին կարողացել ծառից իջեցնել ո՛չ իրավապահները, ո՛չ էլ տարածք եկած հոգևորականը։

Գյումրու ԲԿ–ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղամարդը շտապօգնության մեքենայով է բուժկենտրոն տեղափոխվել։

«Տղամարդը, ըստ նախնական տվյալների, մարմնի 30-40 տոկոս այրվածքներ ունի` երբեմն նաև 4-րդ աստիճանի հասնող։ Այրվածքներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում` դեմք, իրան, շնչուղիներ։ Նրա մոտ նաև այրվածքային շոկ է»,–ասաց Խաչատրյանը։

Փոխտնօրենի խոսքով` 34-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Հետազոտելուց հետո նրան կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք։

Այս խորագրի վերջին նյութերը