Տնտեսական

23.11.2022 08:20


Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել․ «Հրապարակ»

Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։

Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։ Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։

Իսկ Քանաքեռ-Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ»:

Այս խորագրի վերջին նյութերը