Աշխարհ

23.11.2022 16:09


Թուրքիան Սիրիայում և Իրաքում հարվածել է 471 օբյեկտի. Էրդողանը հայտարարել է, որ «սա դեռ սկիզբն է»

Թուրքիան Սիրիայում և Իրաքում հարվածել է 471 օբյեկտի. Էրդողանը հայտարարել է, որ «սա դեռ սկիզբն է»

Ռազմական գործողությունները, որոնք թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում, Անկարայի համար թուրքական սահմանները պաշտպանության դեռ սկիզբն է։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող կուսակցության հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:

«Հակաահաբեկչական գործողությունները, որոնց մասնակցում են օդուժը, հրետանին և հարվածային անօդաչու թռչող սարքերը մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են», -ասել է նա։

Միաժամանակ Էրդողանը Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրք զինվորականների գործողություններից՝ ասելով, որ թուրքական իշխանությունները հարգում են հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը։

Մինչդեռ երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ գործողության շրջանակում թուրքական բանակը հարվածել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում ահաբեկիչների 471 օբյեկտի, վնասազերծել քուրդ զինյալների սիրիական թևի 254 գրոհայինի։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը