Լրահոս

24.11.2022 14:01


Երևանում Honda-ն հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում Honda-ն հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Honda Spedvagon մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Ներսիսյան 6 հասցեի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Ու մինչ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի ժամանումը, վրաերթի ենթարկվածին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել նշված վայրով անցնող Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի Արաբկիրի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Ռաֆիկ Վելյանը։ Ապա շտապօգնության բժշիկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը