Գիտնականները պարզել են, թե որ գույնի ափսեներում է ուտելիքն անհամ թվում
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող կերակրի համի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Food Quality and Preference ամսագրում։
Փորձին մասնակցել է 50 մարդ։ Թիմը նախատեսում էր ուսումնասիրել նրանց սննդային նեոֆոբիան (երևույթ, որի դեպքում չեն ցանկանում նոր սնունդ փորձել)։ Բոլոր կամավորներին բաժանել են երկու խմբի՝ մարդիկ, ովքեր բծախնդիր են ուտելիքի հարցում, և մարդիկ, ովքեր բծախնդիր չեն։ Բոլորին մատուցել են նույն նախուտեստները կարմիր, սպիտակ և կապույտ ափսեներում։
Արդյունքները ցույց են տվել, որ մթերքների աղի և ցանկալի լինելու ընկալումը կախված է եղել ափսեի գույնից առաջին խմբում, բայց ոչ երկրորդում։ Այսպես, կարմիր և կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվացել սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նույնպես կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։
Գիտնականների կարծիքով՝ այս օրինաչափությունը կարող է բացատրվել նրանով, որ աղի մթերքները հաճախ մատուցվում են հենց կապույտ փաթեթներով։ Մյուս օրինաչափությունները հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել, նրանք ցանկանում են պարզել նաև, թե ինչպես մարդիկ կարձագանքեն այլ գույնի ափսեներին։

Աղբյուրը` news.am