Կենսաբանները պարզել են, որ որսորդությունից հողագործության անցմամբ հնագույն մարդկանց ատամները սկսել են փչանալ
Պադուայի համալսարանի գիտնականները պարզել են, որ որսորդությունից գյուղատնտեսության անցմամբ պայմանավորված՝ փոխվել է բերանի խոռոչի մանրէների կազմը, ինչը կարող էր հանգեցնել կարիեսի և լնդերի վարակների տարածման։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են մարդկային ատամների 76 նմուշների կալցիումացված ատամնափառը։ Այդ նմուշները պատկանել են մարդկանց, որոնք ապրել են մոտավորապես նույն տեղում, բայց տարբեր ժամանակներում՝ 31 հազար տարուց առաջ և մինչև մ.թ.ա. 2200թ.։ Այս ընթացքում, որն ընդգրկում է պալեոլիթը, նեոլիթը և պղնձե դարը, մարդիկ որսորդությունից անցել են գյուղատնտեսություն վարելուն։
Հեղինակները հայտնաբերել են, որ մանրէների առավել տարածված 49 տեսակները, որոնք պահպանվել են ատամնափառում, խիստ փոխվել են, երբ մարդիկ անցել են հողագործության (մ.թ.ա. մոտ 6200թ. Իտալիայում)։ Մանրէները, այդ թվում Campylobacter և Capnocytophaga տեսակները, որոնց մի մասը կարող է լնդերի հիվանդություններ առաջացնել, միայն աննշան են եղել պալեոլիթի մարդկանց համար, բայց ավելի տարածված են եղել նեոլիթի շրջանում և բարձրակետին են հասել պղնձե դարի վերջում։ Ընդհակառակը, Streptococcus տեսակները՝ կարիեսի հիմնական աղբյուրը, ժամանակի ընթացքում ավելի քիչ են տարածված եղել ուսումնասիրված նմուշներում։ Գիտնականների կարծիքով՝ թքի մեջ սպիտակուցների և ածխաջրերի տարբեր մակարդակները՝ կապված տարբեր սննդի օգտագործման հետ, կարող էին նպաստել մանրէների նույն տեսակների աճին և խոչընդոտել մյուս տեսակների զարգացմանը։ Այդ միկրոսկոպիկ փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, մեծ ադզեցություն են ունեցել. պալեոլիթի ժամանակաշրջանի մարդկանց ատամները, որպես կանոն, բերանի խոռոչի լավ առողջության մասին են վկայում։ Բայց նեոլիթի և պղնձե դարի մարդիկ արդեն բերանի խոռոչի հիվանդությունների ավելի բարձր մակարդակ են ունեցել, ներառյալ լնդերի վարակները և կարիեսը։
Հետազոտողները նաև հողագործների ատամնափառում հայտնաբերել են սնկային սպորներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք սնվել են ֆերմենտացված մթերքներով։