Լրահոս

25.11.2022 17:45


Երևանում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան մահ պատճառելու կասկածանքով բաժին են ներկայացրել դստերը

Երևանում հայտնաբերվել է 70-ամյա կնոջ դի․ նրան մահ պատճառելու կասկածանքով բաժին են ներկայացրել դստերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նոյեմբերի 23-ին շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ Իսկ հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 70-ամյա Զոյա Է․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ մահացածի աչքի տակ հայտնաբերվել է կապտուկ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կապտուկն առաջացել է նշված բնակարանում Զոյա Է․-ի աղջկա՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Մարինա Պ․-ի կողմից բռունցքով հարվածելու հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը