Ալիևը դժգոհել է, որ միջնորդ երկրները նախկինում երբեք չեն պաշտպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»
Ադրբեջանը միշտ հանդես է եկել բոլոր երկրների տարածքային ամբողջականության օգտին և այժմ էլ հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ դժգոհություն է հայտնել, որ նախկինում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում միջնորդ երկրները երբեք հանդես չեն եկել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» օգտին։
«Ադրբեջանի դեպքում մենք երբեք միջնորդ երկրներից նման բաց մոտեցում չենք տեսել և այդպիսի հայտարարություն չենք լսել։ Մեզ միայն ասում էին՝ դուք պետք է համաձայնության գաք»,-դժգոհել է Ալիևը, ապա հավելել, որ իրենք «ուժով են փոխել իրականությունը»։
«Պարզ է, թե մենք ինչ արեցինք։ «Տարածքային ամբողջականության» վերականգնման մեր մոտեցումը նույնպես հայտնի է։ Այսինքն, պետք է ուժեղ լինենք»,-ասել է նա։