Աշխարհ

25.11.2022 19:41


Թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև մերը, և մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է․ Ալիև

Թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև մերը, և մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալից հայտարարությունն է հնչեցրել՝ միևնույն ժամանակ բաց տեքստով ասելով, որ թուրքական ու ադրբեջանական բանակները որպես մեկ միասնություն է պետք դիտարկել։

«Բոլոր նրանք, ովքեր թշնամական քայլեր են ծրագրում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև մերը, և հակառակը․ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։

Եվ բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ, չպետք է մոռանան այդ մասին»,-ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հայտարարել է Իլհամ Ալիևը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը