Նյու Յորքում կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը
Նյու Յորքում ավարտվել է Steinway Tower երկնաքերի շինարարությունը, որը համարվել է «աշխարհի ամենաբարակ» երկնաքերը, հայտնում է CNN-ը։
435 մետրանոց շենքի շինարարությունն իրականացրել է SHoP Architects ընկերությունը։ Այն բաղկացած է 91 հարկից՝ յուրաքանչյուրում 46 բնակարանով, ներառյալ դուպլեքսները, որոնց դիզայնը իրականացրել է Studio Sofield-ը։
«Մենք բոլորս եղել ենք շքեղ վայրերում, սակայն ես ուզում էի ստեղծել մի շենք, որը աշխարհում ոչ մի այլ վայրում չի լինի… Ես ուզում էի ունենալ մի շատ յուրահատուկ փորձ, որը կարելի է ձեռք բերել միայն Նյու Յորքում»,-ասել է Studio Sofield-ի հիմնադիր Ուիլյամ Սոֆիլդը։
Բնակարաններից բացի, «ամենաբարակ» երկնաքերում կա նաեւ լողավազան, մասնավոր ճաշասենյակներ, գոլֆի դաշտ եւ կանաչապատ պատշգամբներ:
Steinway Tower-ում բնակարանի արժեքը տատանվում է 7,55-ից 66 միլիոն դոլարի սահմաններում:

Աղբյուրը՝ news.am