-Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը: Մանավանդ, որ կողմերը տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Գործընթացին դժվար է միանշանակ գնահատական տալ, քանի որ տեղյակ չենք գաղտնապահական բանակցություններում, ինչպես նաև Սարգսյան-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակին, ուստի ստիպված ենք դատողություններ անել ենթադրաբար: Տեղեկատվական վակուումն առանձնապես չլցրեց նաև Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների ու Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը։ Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, առավել ևս՝ շոշափելի։
Սույն համատեղ հայտարարությունը կարելի կլիներ դրական գնահատել, եթե չլիներ մի հանգամանք՝ ստորագրման ամսաթիվը։ Թուրքական կողմը, որպես կանոն, խաղաղասիրությամբ ու բարիդրացիությամբ համակվելու «գարնանային-ապրիլյան սրացում» ունի, ինչն էլ լուրջ կասկածների տեղիք է տալիս առ այն, որ հիշյալ փաստաթուղթն իրավիճակային ու կոնյունկտուրային երանգներ ունի։ Ես այն միանշանակ հոռետեսությամբ չէի ընդունի, եթե այն ստորագրված լիներ ավելի վաղ, քան ապրիլի 22-ը, այսինքն՝ ապրիլի 24-ից երկու առաջ։ Կամ, ավելի ճիշտ, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հղելիք ուղերձից երկու օր առաջ։ Ինչու՞ եմ այս վերջին հանգամանքը շեշտում, որովհետև հակված եմ կարծելու, որ նշյալ համատեղ հայտարարությունն ուղղված է ոչ թե հայ և թուրք ժողովուրդներին, այլ անձամբ Օբամային։ Ես հասկանում եմ, թե թուրքերի ինչին էր պետք նման հայտարարությունը մինչև ապրիլի 24-ը, բայց չեմ հասկանում, թե մերո՞նք ուր էին շտապում։
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի թուրքական նախապայմանին, ապա այն հայկական կողմի աննախապայման դիրքորոշման տրամաբանական պատասխանն է, և ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։ Այսինքն՝ բանակցությունները սխալ մեկնակետից են սկսվել, և հայկական կողմն էլ էն գլխից իրեն դրել է ոչ շահեկան վիճակում, խաղաքարտերը տալով դիմացինին։ Ինձ մի հանգամանք է ապշեցնում՝ որտեղի՞ց այն վստահությունը, որ ԼՂՀ-ն «ըմբռնումով է մոտենալու» ցանկացած տարբերակի, անգամ եթե դրանք ՀՀ իշխանությունների հավանությանն են արժանացել: Որպես ԼՂՀ քաղաքացի ես միանշանակ դա չէի պնդի անգամ իշխանությունների մասով, ինչ մնում է ղարաբաղյան հանրությանը, ապա այսօր առկա տրամադրությունները «վստահ» մարդկանց համար լավատեսության քիչ հիմքեր են տալիս: Առիթ ունեցել եմ ասելու, որ Արցախում երբեք էլ ինքնահրկիզումը հարգի չի եղել։
-Անկեղծորեն ասած, կարծում էինք, որ հարաբերությունների տևական սառեցումից հետո Հայաստանն ու Թուրքիան պիտի որ ավելի շատ հարցեր ունենային քննարկելու, և այդ հարցերի ցանկում Ղարաբաղը տրամաբանորեն չպիտի առաջին հորիզոնականում լիներ: Բայց դեռևս ֆուտբոլաքաղաքական հանդիպումից հետո Գյուլի ասածներից, ապա և վարչապետ Էրդողանի միանշանակ պնդումներից կարելի է ենթադրել, որ հիմնականում Ղարաբաղի հարցն է քննարկվում: Այս հանգամանքն Արցախում տարակուսանքի տեղիք է տալիս մարդկանց մոտ։ Իսկ քաղաքական ուժերը նորերս համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում իրենց մտահոգությունը հայտնեցին նման զարգացումների առնչությամբ։ Հայտարարության մեջ այն համոզմունքն է հայտնվում, որ «հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ արդարության հաստատմանը»
Ինչպես կարելի է նկատել՝ սույն հայտարարությունը, մեղմ ասած, այնքան էլ չի տեղավորվում հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում»։ Հայտարարությունը ուշագրավ է ոչ միայն նրանով, որ այն ստորագրել են փոքրիշատե ազդեցիկ բոլոր կուսակցությունները, այլև նրանով, որ դրանցից առնվազը երկուսը փաստացի կազմում են ներկայիս իշխանությունը։ Ասել է թե՝ սա, հավանաբար, այն դեպքն է, երբ արցախյան հանրությունը համակարծիք է։
-Ինչպես հայ-թուրքական բանակցություններում, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերը թույլ են տվել երկու շատ սկզբունքային սխալ։ Նախ՝ վաղուց արդեն պիտի հստակեցվեր երկու հայկական պետությունների իրավունքների եւ պատասխանատվության չափը, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղն ու դերը: Քանի դեռ սա չի արվում՝ տհաճ անակնկալները շարունակվելու են: Իր պաշտոնավարման վերջին շրջանում ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ Հայաստանը պիտի դուրս գա բանակցային գործընթացից, որպեսզի Ղարաբաղը կարողանա մասնակցել դրանց։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը։ Հակամարտության, ըստ այդմ էլ՝ բանակցային գործընթացի իրական ձևաչափը եռակողմ է՝ Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան։ Գործընթացից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտություն չկա, պարզապես հայկական կողմերից յուրաքանչյուրն ունի հարցերի իր շրջանակը։ Ստանձնելով նաև ղարաբաղյան կողմին վերաբերող հարցերի շրջանակը ներկայացնելու պատասխանատվությունը՝ Հայաստանի իշխանությունը մեծ սխալ է թույլ տվել և, ամեն ինչից զատ, ինքն իրեն զրկել մանևրելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին, արցախյան իշխանությունների մեղքով նորանկախ երկրի միջազգային ճանաչումը կախյալ ու ածանցյալ է դարձել բանակցային գործընթացից, ու այդ ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել միջազգային ճանաչման ուղղությամբ, մինչդեռ այս երկու գործընթացները պետք էր համատեղել։ Ավելին՝ միջազգային ճանաչմանն ուղղված մեր քայլերը կամրապնդեին մեր դիրքերը նաև բանակցային գործընթացում։
-Առիթ եմ ունեցել քանիցս ցավով փաստելու հետևյալ զավեշտը՝ Ղարաբաղում ղարաբաղյան հիմնախնդիրը հրատապ չէ։ Սրա պատճառները տարաբնույթ են, այդ թվում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բայց սա այլ թեմա է, որին չարժե հպանցիկ անդրադառնալ։ Վերջին ժամանակներս որոշակիորեն փոխվել է իրավիճակը, որոշակի աշխուժություն է նկատվում, բայց հանրության հստակ ու համապարփակ դիրքորոշում դեռևս չկա։ Որքան խտանում են սև ամպերը, այնքան մարդկանց հոգիներում խլրտում է մտահոգությունը։ Հուսամ, որ մեր մտահոգությունն ավելի արագ կխտանա, քան ամպերը։
- Մեր իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ԼՂՀ անկախությունը սակարկության ենթակա չէ։ Սա Ձեր ասած սահմանի պաշտոնական արձանագրումն է։ Սակայն նորանկախ երկրի միայն փաստացի կամ միջազգային ճանաչումը բավարար չէ։ Շատ կարևոր է, թե ի՞նչ սահմաններում է լինելու այդ անկախությունը, կամ, ավելի ստույգ, ինչպիսի՞ն է լինելու մեր անվտանգության համակարգը, կամ էլ՝ անվտանգության համակարգում մեր մասնակցության ու դրա որոշիչ լինել-չլինելու աստիճանը։ Ինչպես հայտնի է, մեր հակամարտությունը յուրօրինակ է նրանով, որ 15 տարի շարունակ հրադադարը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ, առանց խաղաղարար ուժերի։ Այս հավասարակշռության չխախտումը, այլ կերպ՝ մեր անվտանգության համակարգում մեր որոշիչ դերն է այն սահմանը, որից այն կողմ ոտք դնելու իրավունք չունենք։ Անվտանգության երաշխիքները առաջին հերթին պիտի բավարար ընկալվեն հենց մեր ժողովրդի կողմից։
-ԸստՁեզ, ե՞րբկկարգավորվիԱրցախիհարցըևի՞նչձևով։
-Մեծ խորաթափանցություն, տարածաշրջանային ու համաշխարհային գործընթացների մասին մեծ իրազեկություն պիտի ունենալ նման կանխատեսումներ անելու համար, մի բան, որ չունենք։ Ըստ երևույթին, անիմաստ է առանձին դիտարկել այս հարցը, քանի որ ամեն ինչ կախված է նոր աշխարհակարգից։ Իսկ այսօր կարծես թե նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացի սկիզբն է դրվել։ Այս պահին թերևս շատ ավելի կարևոր է «ոտնատակ չընկնելը»։ Իհարկե՝ նաև չանէանալը։ Կյանքը կհուշի մեր հետագա քայլերը։
-Արցախում ուշի ուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին, բայց դրանց արձագանքն ու թողած նստվածքը պայմանավորված են մի շարք հանգամանքներով, և առաջին հերթին՝ իրազեկվածության ցածր աստիճանով ու տեղեկատվական մատչելի աղբյուրների որակով։ Մեզ մոտ հայաստանյան տպագիր մամուլը չնչին քանակությամբ է հասանելի, ասել է թե՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա ահռելի է Արցախում սփռվող Հ1, Հ2 և «Արմենիա» հայաստանյան հեռուստաալիքների ազդեցությունը։
Սակայն շատ ավելի կարևոր է մեկ այլ հոգեբանական նրբերանգ։ Այն, որ արցախյան հանրությունն իր գերակշիռ մեծամասնությամբ, մեղմ ասած, լոյալ է ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, բացատրվում է ոչ միայն «ղարաբաղյան գործոնով», այլև նրանով, որ էն գլխից արցախահայության համար կենսախնդիր էին ՀՀ-ի հետ լավ հարաբերությունները, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության գլուխ: Մեզ մոտ այն մտայնությունն է, որ արտաքին սպառնալիքի պայմաններում ՀՀ-ի հետ ունեցած տարաձայնությունները կարող են կործանարար լինել, ուստի մեզ մոտ միշտ էլ այս գործոնը վճռորոշ է եղել: Հավատացնում եմ՝ այդպես է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:
Մյուս կողմից էլ գոնե գիտակից մասը հասկանում է, որ որքան Հայաստանը ժողովրդավարական ու քաղաքակիրթ լինի, այնքան ավելի զորեղ կլինի որպես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը։
Ահա թե ինչու արցախյան հանրությունն ավելի շատ շվարած է ու չգիտի ինչպես արձագանքել: Շվարած, բայց ոչ անտարբեր:
Գեղամ Բաղդասարյան.
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների համատեքստում, որ սահմանը կբացվի, եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն «օկուպացված»տարածքներից։
-Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը: Մանավանդ, որ կողմերը տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Գործընթացին դժվար է միանշանակ գնահատական տալ, քանի որ տեղյակ չենք գաղտնապահական բանակցություններում, ինչպես նաև Սարգսյան-Գյուլ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակին, ուստի ստիպված ենք դատողություններ անել ենթադրաբար: Տեղեկատվական վակուումն առանձնապես չլցրեց նաև Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների ու Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը։ Այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, առավել ևս՝ շոշափելի։
Սույն համատեղ հայտարարությունը կարելի կլիներ դրական գնահատել, եթե չլիներ մի հանգամանք՝ ստորագրման ամսաթիվը։ Թուրքական կողմը, որպես կանոն, խաղաղասիրությամբ ու բարիդրացիությամբ համակվելու «գարնանային-ապրիլյան սրացում» ունի, ինչն էլ լուրջ կասկածների տեղիք է տալիս առ այն, որ հիշյալ փաստաթուղթն իրավիճակային ու կոնյունկտուրային երանգներ ունի։ Ես այն միանշանակ հոռետեսությամբ չէի ընդունի, եթե այն ստորագրված լիներ ավելի վաղ, քան ապրիլի 22-ը, այսինքն՝ ապրիլի 24-ից երկու առաջ։ Կամ, ավելի ճիշտ, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հղելիք ուղերձից երկու օր առաջ։ Ինչու՞ եմ այս վերջին հանգամանքը շեշտում, որովհետև հակված եմ կարծելու, որ նշյալ համատեղ հայտարարությունն ուղղված է ոչ թե հայ և թուրք ժողովուրդներին, այլ անձամբ Օբամային։ Ես հասկանում եմ, թե թուրքերի ինչին էր պետք նման հայտարարությունը մինչև ապրիլի 24-ը, բայց չեմ հասկանում, թե մերո՞նք ուր էին շտապում։
Ինչ վերաբերում է տարածքների վերադարձի թուրքական նախապայմանին, ապա այն հայկական կողմի աննախապայման դիրքորոշման տրամաբանական պատասխանն է, և ուրիշ բան չէր էլ կարելի սպասել։ Այսինքն՝ բանակցությունները սխալ մեկնակետից են սկսվել, և հայկական կողմն էլ էն գլխից իրեն դրել է ոչ շահեկան վիճակում, խաղաքարտերը տալով դիմացինին։ Ինձ մի հանգամանք է ապշեցնում՝ որտեղի՞ց այն վստահությունը, որ ԼՂՀ-ն «ըմբռնումով է մոտենալու» ցանկացած տարբերակի, անգամ եթե դրանք ՀՀ իշխանությունների հավանությանն են արժանացել: Որպես ԼՂՀ քաղաքացի ես միանշանակ դա չէի պնդի անգամ իշխանությունների մասով, ինչ մնում է ղարաբաղյան հանրությանը, ապա այսօր առկա տրամադրությունները «վստահ» մարդկանց համար լավատեսության քիչ հիմքեր են տալիս: Առիթ ունեցել եմ ասելու, որ Արցախում երբեք էլ ինքնահրկիզումը հարգի չի եղել։
-Արցախյան հիմնախնդիրը հայ-թուրքական բանակցությունների առարկա դարձնելու հարցում ինչպիսի՞ն է Արցախի քաղաքական շրջանակների արձագանքը։
-Անկեղծորեն ասած, կարծում էինք, որ հարաբերությունների տևական սառեցումից հետո Հայաստանն ու Թուրքիան պիտի որ ավելի շատ հարցեր ունենային քննարկելու, և այդ հարցերի ցանկում Ղարաբաղը տրամաբանորեն չպիտի առաջին հորիզոնականում լիներ: Բայց դեռևս ֆուտբոլաքաղաքական հանդիպումից հետո Գյուլի ասածներից, ապա և վարչապետ Էրդողանի միանշանակ պնդումներից կարելի է ենթադրել, որ հիմնականում Ղարաբաղի հարցն է քննարկվում: Այս հանգամանքն Արցախում տարակուսանքի տեղիք է տալիս մարդկանց մոտ։ Իսկ քաղաքական ուժերը նորերս համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որում իրենց մտահոգությունը հայտնեցին նման զարգացումների առնչությամբ։ Հայտարարության մեջ այն համոզմունքն է հայտնվում, որ «հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ծիրում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության միջազգային ճանաչումը, որը լիովին համահունչ է արդարության եւ օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին, կնպաստի բոլոր իրավազրկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը եւ արդարության հաստատմանը»
Ինչպես կարելի է նկատել՝ սույն հայտարարությունը, մեղմ ասած, այնքան էլ չի տեղավորվում հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում»։ Հայտարարությունը ուշագրավ է ոչ միայն նրանով, որ այն ստորագրել են փոքրիշատե ազդեցիկ բոլոր կուսակցությունները, այլև նրանով, որ դրանցից առնվազը երկուսը փաստացի կազմում են ներկայիս իշխանությունը։ Ասել է թե՝ սա, հավանաբար, այն դեպքն է, երբ արցախյան հանրությունը համակարծիք է։
-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։
-Ինչպես հայ-թուրքական բանակցություններում, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերը թույլ են տվել երկու շատ սկզբունքային սխալ։ Նախ՝ վաղուց արդեն պիտի հստակեցվեր երկու հայկական պետությունների իրավունքների եւ պատասխանատվության չափը, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղն ու դերը: Քանի դեռ սա չի արվում՝ տհաճ անակնկալները շարունակվելու են: Իր պաշտոնավարման վերջին շրջանում ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարեց, որ Հայաստանը պիտի դուրս գա բանակցային գործընթացից, որպեսզի Ղարաբաղը կարողանա մասնակցել դրանց։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը։ Հակամարտության, ըստ այդմ էլ՝ բանակցային գործընթացի իրական ձևաչափը եռակողմ է՝ Ղարաբաղ, Ադրբեջան, Հայաստան։ Գործընթացից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտություն չկա, պարզապես հայկական կողմերից յուրաքանչյուրն ունի հարցերի իր շրջանակը։ Ստանձնելով նաև ղարաբաղյան կողմին վերաբերող հարցերի շրջանակը ներկայացնելու պատասխանատվությունը՝ Հայաստանի իշխանությունը մեծ սխալ է թույլ տվել և, ամեն ինչից զատ, ինքն իրեն զրկել մանևրելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմին, արցախյան իշխանությունների մեղքով նորանկախ երկրի միջազգային ճանաչումը կախյալ ու ածանցյալ է դարձել բանակցային գործընթացից, ու այդ ընթացքում բացարձակապես ոչինչ չի արվել միջազգային ճանաչման ուղղությամբ, մինչդեռ այս երկու գործընթացները պետք էր համատեղել։ Ավելին՝ միջազգային ճանաչմանն ուղղված մեր քայլերը կամրապնդեին մեր դիրքերը նաև բանակցային գործընթացում։
-Արցախում կա՞ միասնական տեսակետ, թե ի՞նչ է նշանակում հակամարտության հայանպաստ լուծում։
-Առիթ եմ ունեցել քանիցս ցավով փաստելու հետևյալ զավեշտը՝ Ղարաբաղում ղարաբաղյան հիմնախնդիրը հրատապ չէ։ Սրա պատճառները տարաբնույթ են, այդ թվում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բայց սա այլ թեմա է, որին չարժե հպանցիկ անդրադառնալ։ Վերջին ժամանակներս որոշակիորեն փոխվել է իրավիճակը, որոշակի աշխուժություն է նկատվում, բայց հանրության հստակ ու համապարփակ դիրքորոշում դեռևս չկա։ Որքան խտանում են սև ամպերը, այնքան մարդկանց հոգիներում խլրտում է մտահոգությունը։ Հուսամ, որ մեր մտահոգությունն ավելի արագ կխտանա, քան ամպերը։
–Ձեր կարծիքով, ո՞րն է այն սահմանագիծը, որից այն կողմ հայկական կողմը չի կարող գնալ զիջումների։
- Մեր իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ԼՂՀ անկախությունը սակարկության ենթակա չէ։ Սա Ձեր ասած սահմանի պաշտոնական արձանագրումն է։ Սակայն նորանկախ երկրի միայն փաստացի կամ միջազգային ճանաչումը բավարար չէ։ Շատ կարևոր է, թե ի՞նչ սահմաններում է լինելու այդ անկախությունը, կամ, ավելի ստույգ, ինչպիսի՞ն է լինելու մեր անվտանգության համակարգը, կամ էլ՝ անվտանգության համակարգում մեր մասնակցության ու դրա որոշիչ լինել-չլինելու աստիճանը։ Ինչպես հայտնի է, մեր հակամարտությունը յուրօրինակ է նրանով, որ 15 տարի շարունակ հրադադարը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ, առանց խաղաղարար ուժերի։ Այս հավասարակշռության չխախտումը, այլ կերպ՝ մեր անվտանգության համակարգում մեր որոշիչ դերն է այն սահմանը, որից այն կողմ ոտք դնելու իրավունք չունենք։ Անվտանգության երաշխիքները առաջին հերթին պիտի բավարար ընկալվեն հենց մեր ժողովրդի կողմից։
-Ըստ Ձեզ, ե՞րբ կկարգավորվի Արցախի հարցը և ի՞նչ ձևով։
-Մեծ խորաթափանցություն, տարածաշրջանային ու համաշխարհային գործընթացների մասին մեծ իրազեկություն պիտի ունենալ նման կանխատեսումներ անելու համար, մի բան, որ չունենք։ Ըստ երևույթին, անիմաստ է առանձին դիտարկել այս հարցը, քանի որ ամեն ինչ կախված է նոր աշխարհակարգից։ Իսկ այսօր կարծես թե նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացի սկիզբն է դրվել։ Այս պահին թերևս շատ ավելի կարևոր է «ոտնատակ չընկնելը»։ Իհարկե՝ նաև չանէանալը։ Կյանքը կհուշի մեր հետագա քայլերը։
-Ինչպե՞ս են Արցախում ընկալում Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը։ Արցախահայության համակրանքն ու՞մ կողմն է։
-Արցախում ուշի ուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին, բայց դրանց արձագանքն ու թողած նստվածքը պայմանավորված են մի շարք հանգամանքներով, և առաջին հերթին՝ իրազեկվածության ցածր աստիճանով ու տեղեկատվական մատչելի աղբյուրների որակով։ Մեզ մոտ հայաստանյան տպագիր մամուլը չնչին քանակությամբ է հասանելի, ասել է թե՝ հասարակական կարծիքի ձևավորման վրա ահռելի է Արցախում սփռվող Հ1, Հ2 և «Արմենիա» հայաստանյան հեռուստաալիքների ազդեցությունը։
Սակայն շատ ավելի կարևոր է մեկ այլ հոգեբանական նրբերանգ։ Այն, որ արցախյան հանրությունն իր գերակշիռ մեծամասնությամբ, մեղմ ասած, լոյալ է ՀՀ ներկայիս իշխանությունների նկատմամբ, բացատրվում է ոչ միայն «ղարաբաղյան գործոնով», այլև նրանով, որ էն գլխից արցախահայության համար կենսախնդիր էին ՀՀ-ի հետ լավ հարաբերությունները, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության գլուխ: Մեզ մոտ այն մտայնությունն է, որ արտաքին սպառնալիքի պայմաններում ՀՀ-ի հետ ունեցած տարաձայնությունները կարող են կործանարար լինել, ուստի մեզ մոտ միշտ էլ այս գործոնը վճռորոշ է եղել: Հավատացնում եմ՝ այդպես է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:
Մյուս կողմից էլ գոնե գիտակից մասը հասկանում է, որ որքան Հայաստանը ժողովրդավարական ու քաղաքակիրթ լինի, այնքան ավելի զորեղ կլինի որպես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը։
Ահա թե ինչու արցախյան հանրությունն ավելի շատ շվարած է ու չգիտի ինչպես արձագանքել: Շվարած, բայց ոչ անտարբեր:
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը